Ընտանիք եվ երեխաներ
հունիսի 17, 2026

30 րոպեից 1 ժամ վճարվող «ծնողական ժամ»՝ աշխատող ծնողներին

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով՝ աշխատող ծնողներին կտրամադրվի «ծնողական ժամ»: Սա նշանակում է, որ հնարավոր կլինի աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխաներին, ընդ որում՝ այդ ժամանակահատվածի համար աշխատողի հիմնական աշխատավարձը ամբողջությամբ կպահպանվի։

Իրավունքից կարող են օգտվել թե՛ մայրերը, թե՛ հայրերը (այդ թվում՝ որդեգրողները, խնամակալները կամ խնամատար ծնողները), ովքեր ունեն.

  • մինչև 2 երեխա (մինչև 12 տարեկան)՝ օրական առավելագույնը 30 րոպե,

  • 3 և ավելի երեխա (մինչև 12 տարեկան)՝ օրական առավելագույնը 1 ժամ,

  • հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա (մինչև 18 տարեկան)՝ օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների ընդհանուր թվից)։

«Ծնողական ժամ»-ից օգտվելու համար աշխատողը պետք է գրավոր դիմում ներկայացնի իր գործատուին։ Այդ բացակայած 30 րոպեն կամ 1 ժամը կներառվի աշխատաժամանակի մեջ, և ամսվա վերջում աշխատավարձից որևէ պահում չի արվի։

Երեխա ունենալիս տրամադրվող արձակուրդի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր