Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
սեպտեմբերի 08, 2025
Տեսական և գործնական քննությունները՝ տարբեր քննական բաժիններում
2025 թվականի սեպտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել վարորդական վկայականի քննությունների կազմակերպման նոր կարգը: Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին հնարավորություն ունի հանձնել վարորդական վկայականի քննությունները տարբեր հաշվառման քննական բաժիններում։
Նախկինում գործող կարգով՝ քննության երկու փուլերը՝ տեսական և գործնական, պարտադիր պետք է հանձվեին նույն քննական բաժնում։ Սակայն, հաշվի առնելով քաղաքացիների դժգոհությունները և քննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը, Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է կարգի փոփոխություն։
Նշենք, որ նոր կարգից արդյունավետ օգտվելու և քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Մանրամասներին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։