ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
հուլիսի 01, 2025

Վարժական հավաքներ պահեստազորայինների համար

2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ, որոնք կներգրավեն պահեստազորի 1-ին խմբի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին։

Հավաքների նպատակն է․

  • մասնագիտորեն վերապատրաստել պահեստազորայիններին,

  • կատարելագործել պահեստազորայինների ռազմական ունակությունները,

  • բարձրագույն կրթություն ունեցող ենթասպաներին ներգրավել մարտական հերթապահության մեջ և հնարավորություն տալ սպայի որակավորում ստանալու։

Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքներում կներգրավվի առավելագույնը 25 օրով։

Հավաքների վերաբերյալ բոլոր ծանուցումները հասանելի կլինեն azdarar.am պաշտոնական կայքում, իսկ ստացված ծանուցումները ստուգելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները» ծառայության էջում։

Այս էջը օգտակա՞ր էր