Քաղաքացիություն եվ վիզաներ
հոկտեմբերի 09, 2026
Նոյեմբերի 1-ից կփոխվեն կացության կարգավիճակի պետտուրքի չափերը
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ծառայությունները կթվայնացվեն։ Այս փոփոխություններին զուգահեռ կսահմանվեն պետական տուրքի նոր չափեր։
- Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կլինի 150,000 դրամ՝ նախկին 105,000 դրամի փոխարեն։
- Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կլինի 250,000 դրամ՝ նախկին 140,000 դրամի փոխարեն։
- Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30,000 դրամի չափով (ներկայումս ծառայությունը մատուցվում է անվճար)։
Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու մանրմասները ներկայացված են ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր