Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 20, 2025
Անապահովության գնահատման նոր համակարգ Սյունիքում և Կոտայքում
2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում գործում է անապահովության գնահատման նոր համակարգը։
Այսուհետ անապահովության գնահատման համար ֆիզիկապես ներկայանալու կարիք չի լինի․ բոլոր գործողությունները կատարվելու են առցանց։ Դիմումատուն միայն մեկ անգամ է այցելելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որպեսզի նույնականացվի։
Առցանց տարբերակով դիմում ներկայացնելիս անձը պատասխանելու է իր վերաբերյալ հարցերին, լրացնելու է իր տվյալները ու կցելու է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցները կօգնեն դիմողներին օգտահաշիվ ստեղծելու և առցանց դիմում ներկայացնելու հարցում:
Անապահովության գնահատման համակարգի, անապահովության, եռամսյա, ծննդյան կամ թաղման նպաստներ ստանալու վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են «Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները» ուղեցույցում (ուղեցույցն այս պահին մշակման փուլում է)։