Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունվարի 07, 2026
Հունվարի 1-ից գործում է առողջության համընդհանոր ապահովագրությունը
2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։
Առողջական ապահովագրություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացները և ռեզիտենդները, որոնք ապահովագրման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 և ավելի օր։ Խոսքը նաև Ղարաբաղից տեղափոխված հայրենակիցների մասին է։
Պետության կողմից անվճար ապահովագրություն են ստանում՝
-
մինչև 18 տարեկան երեխաները,
-
65 և բարձր տարիքի անձինք,
-
հաշմանդամություն ունեցող անձինք,
-
սոցիալապես անապահով («Փարոս» համակարգում ընդգրկված) ընտանիքների անդամները,
-
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման մասնակիցները,
-
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներն ու բռնադատվածները,
-
հաշմանդամություն ունեցող անձի խնամող հանդիսացող ծնողներից մեկը։
Վճարովի հիմունքներով ապահովագրություն են ստանում՝
-
վարձու աշխատողները, որոնց ամսական աշխատավարձը (հարկերը ներառյալ) կազմում է 200,001 դրամ և ավելի,
-
անհատ ձեռնարկատերերը, նոտարները և քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 2,400,001 դրամը։
Վերը նշված խնբի համար ապահովագրավճարը տարեկան մոտ 120,000 - 164,400 դրամ է։
Ուշադրություն
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները համակարգին կմիանան 2027 թվականից։
Պարտադիր պայման է տարին մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ բուժզննում (check-up)։
Ապահովագրական փաթեթը ներառում է՝
-
բժշկական հետազոտություններ (անալիզներ, ռենտգեն, սոնոգրաֆիա և այլն),
-
հիվանդանոցային բուժում,
-
սրտի վիրահատություններ,
-
ուռուցքաբանական բուժում,
-
դեղորայք քրոնիկ հիվանդությունների դեպքում,
-
շտապ բժշկական օգնություն։
Առաջին փուլով համակարգին միանում են 1,600,000 քաղաքացի։
Մանրամասները ներկայացված են «Պահպանել առողջությունը» կյանքի իրադարձության ուղեցույցում։