ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթեվեկություն
օգոստոսի 07, 2025

50,000 դրամ տուգանք՝ առանց վարորդական վկայականի երթևեկելու դեպքում

Այսուհետ առանց վարորդական վկայականի երթևեկելու դեպքում կգործի 50,000 դրամի չափով վարչական տուգանք՝ նախկին 25,000 դրամի փոխարեն։

Առաջին անգամ տուգանվելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին առանց վարորդական վկայականի ավտոմեքենա վարելու դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կրելով ստորև նշված պատիժներից մեկը․

  • տուգանք՝ առավելագույնը 750,000 դրամի չափով,
  • հանրային աշխատանքներ՝ առավելագույնը 150 ժամ տևողությամբ,
  • կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով:

Եթե անգամ քրեական պատասխանատվության ենթարկվելիս տուգանք է նշանակվել, միևնույն է, անձը կհամարվի դատվածություն ունեցող։

Վարորդական վկայական ստանալու վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր