ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կրթություն
հունիսի 25, 2025
Հունիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը
Հունիսի 24-ին՝ ժամը 9։00-ից, սկսվում է առաջին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը։
Հայտագրումը կարող եք կատարել hayt.emis.am հարթակի միջոցով:
Հիշեցնենք, որ առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը մեկնարկել էր հունիսի 10-ին։ Այս փուլի հայտագրումը նախատեսված էր որոշակի արտոնություններ ունեցող երեխաների և ծնողների համար, օրինակ՝
- հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը արդեն սովորում են նույն հանրակրթական դպրոցում,
- հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է։
Ի դեպ երեխաները կարող են հայտագրվել ցանկացած դպրոց՝ անկախ բնակության հասցեից, եթե երեխայի 6 տարեկանը լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հայտագրաման մանրամասները ներկայացված են «Երեխային հայտագրել դպրոցում» ծառայության էջում։
Այս էջը օգտակա՞ր էր