ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
ապրիլի 10, 2025

Եռամսյա հավաքներ պահեստազորայինների համար

Հայաստանում 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ։

Կառավարության որոշման համաձայն՝ հավաքների նպատակն է․

  • կատարելագործել քաղաքացիների ռազմական ունակությունները,
  • իրականացնել մասնագիտական պատրաստում ու վերապատրաստում,
  • հնարավորություն տալ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպաներին՝ ձեռք բերելու պահեստազորի սպայի որակավորում։

Հավաքների վերաբերյալ բոլոր ծանուցումները հասանելի կլինեն azdarar.am պաշտոնական կայքում, իսկ ստացված ծանուցումները ստուգելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները» ծառայության էջում։ 

Այս էջը օգտակա՞ր էր