ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Հարթակ
հունիսի 12, 2026

Գործարկվել է «Իմ տվյալները» (MyData) անձնական տվյալների կառավարման պլատֆորմը

MyData-ն Ձեզ տալիս է հնարավորություն 1 պլատֆորմով տեսնելու պետական շտեմարաններում Ձեր մասին առկա՝

  • Անձնական տվյալները:
  • Անշարժ գույքի տվյալները:
  • Եկամուտները:
  • Գրանցման հասցեները:
  • ԴԱՀԿ մարմնում եղած վարույթները։
  • Ձեր մասին կատարված հարցումները և այլն։

Ձեր տվյալները պաշտպանված են ու հասանելի միայն Ձեզ, քանի որ պլատֆորմ հնարավոր է մուտք գործել միայն անվտանգ «ԵսԵմ» նույնականացմամբ, որի հեռախոսահամարն ու անվտանգության կոդը հասանելի են միայն Ձեր բջջայինի միջոցով և միայն Ձեզ։ 


Ի՞նչ է հնարավոր իմանալ MyData պլատֆորմի միջոցով․ 

  • Ծանուցումների ստացում․ Իմ տվյալները պլատֆորմում կարող եք ավելացնել Ձեր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, որը կդառնա Ձեր պաշտոնական կոնտակտային միջոցը ծանուցումներ ստանալու համար։ 

  • Անձնագրային տվյալներ․ Այս բաժնում հասանելի են Ձեր անձի վերաբերյալ տվյալները՝ նույնականացման քարտ, անձնագիր։ Ընդ որում՝ նախկին տվյալները ևս տեսանելի են։ 

  • Հարցումների դիտում․ Իմ տվյալները պլատֆորմում կարող եք տեսնել նաև, թե որ մարմիններն են հարցում կատարել Ձեր տվյալների մասին և ինչ նպատակով։

  • Եկամուտներ․ Պլատֆորմում կարող եք տեսնել Ձեր աշխատավարձի չափը, վճարած եկամտային հարկը և աշխատած ժամերը։ 

  • Վարորդական վկայական․ Այս բաժնում կարող եք տեսնել Ձեր վարորդական վկայականի թվային տարբերակն ու դրա համարը, կարգը, վավերականության ժամկետն ու զրկված լինել կամ չլինելու փաստը։ 

Պլատֆորմում հասանելի են այլ բաժիններ ևս, որոնց միջոցով հնարավոր է տիրապետել Ձեր մասին տվյալներին։ 

 

Ինչպե՞ս մուտք գործել MyData պլատֆորմ։

Պլատֆորմից հնարավոր է օգտվել 2 տարբերակով՝

  • Այցելեք Hartak.am պաշտոնական կայք և գլխավոր էջից սեղմեք «Իմ տվյալները» կոճակին կամ
  • iOS և Android համակարգերի միջոցով ներբեռնեք «Hartak - Citizen’s App» բջջային հավելվածը։
  • Անձնական էջի մենյուից ընտրեք «Իմ տվյալները» (MyData) բաժինը, անցեք բջջային նույնականացումը և օգտվեք համակարգից։ 

Նկատի ունեցեք, որ՝

  • Պլատֆորմից օգտվելու համար պարտադիր է «ԵսԵմ» նույնականացում ունենալը։ 
  • Պլատֆորմը գտնվում է մշակման փուլում, ուստի աջակցության կենտրոնի միջոցով կարող եք ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և հայտնել համակարգում առկա խնդրի մասին։

 

Այս էջը օգտակա՞ր էր