ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթեվեկություն
հուլիսի 04, 2025

Տեխնիկական զննության համար ամբողջ գույքահարկը չի վճարվի

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունը, ըստ որի՝ այսուհետ ավտոմեքենայի տեխնիկական զննության համար պարտադիր չի լինի վճարել տվյալ տարվա համար հաշվարկված գույքահարկի ամբողջ գումարը։

Անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդող տարիների համար կուտակված պարտավորությունները։

Օրինակ՝ եթե 2025 թվականի հուլիսի 10-ին ավտոմեքենան ներկայացնում եք տեխնիկական զննության, ապա պետք է վճարած լինեք 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակված պարտավորությունները։

Իսկ ավտոմեքենա ունենալու և Հայաստանում անվտանգ երթևեկելու մասին մանրամասները կարող եք գտնել «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության ուղեցույցում։


Հղում օրենսդրությանը

ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 251, կետ 2 (Օրենսգիրքը հնարավոր է գտնել Arlis.am-ում)

Այս էջը օգտակա՞ր էր