Հարթակ
օգոստոսի 19, 2026
«Իմ տվյալները» (MyData-ն) արդեն հասանելի է վեբի և հավելվածի միջոցով
«Իմ տվյալները» հնարավորություն է տալիս մեկ վայրում տեսնել պետական շտեմարաններում քո մասին առկա տվյալները՝
- Անձնագրային տվյալներ,
- Անշարժ գույք,
- Աշխատանք,
- Գրանցման հասցեներ,
- ԴԱՀԿ մարմնում եղած վարույթներ,
- Եկամուտներ,
- Զենքեր,
- Ընտանեկան կարգավիճակ,
- Կազմակերպություններ,
- Կրթություն,
- ՃՈ խախտումներ,
- Նոտարական գործարքներ,
- Շարժական գույք,
- Սոցիալական կարգավիճակ,
- Վարորդական վկայական։
Քո տվյալները պաշտպանված են ու հասանելի միայն քեզ, քանի որ «Իմ տվյալները» հնարավոր է մուտք գործել միայն անվտանգ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
«Իմ տվյալներ» մուտք գործելիս բացի քո տվյալներից, հասանելի են նաև այլ բաժիններ՝
- քեզ ուղարկված ծանուցումները․
Բաժնում երևում են պետական մարմինների կողմից ստացվող պաշտոնական ծանուցումները։ Ծանուցումներիդ վերաբերյալ կարող ես ստանալ նաև հաղորդագրություն՝ նշելով հեռախոսահամարդ և էլ․ նամակ՝ գրելով էլ․ հասցեդ։ - քո մասին կատարված հարցումները․
Բաժնում կարող եք տեսնել նաև, թե որ մարմինները և երբ են հարցում կատարել Ձեր տվյալների մասին։
Ինչպե՞ս մուտք գործել
Մուտք գործել հնարավոր է 2 եղանակով՝
- Այցելիր Hartak.am և գլխավոր էջից սեղմիր «Իմ տվյալները» կոճակին կամ
- iOS և Android համակարգերի միջոցով ներբեռնիր «Hartak - Citizen’s App» բջջային հավելվածը և մենյուից ընտրիր «Իմ տվյալները»։
Նկատի ունեցիր, որ օգտվելու համար պարտադիր է ունենալ բջջային ID SIM քարտ կամ կրիչ ունեցող նույնականացման քարտ «ԵսԵմ» ազգային հարթակի միջոցով նույնականանալու համար։
Հավելվածը մշակման փուլում է։ Հարցերի, առաջարկների կամ խնդիրների դեպքում կարող ես գրել նամակ հավելվածում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Այս էջը օգտակա՞ր էր