ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
հունիսի 12, 2025

Այգեհիմնման և ոռոգման համակարգի աջակցություն իջևանցի գյուղատնտեսներին

Կառավարությունը հաստատել է այգեհիմնման և ոռոգման համակարգի արդիականացման ծրագիրը Տավուշի մարզի Իջևան համայնքում:

Ծրագրի նպատակն է․

  • հիմնել տնամերձ տարածքներում բարձր որակի տնկիներով այգիներ,
  • կիրառել ջրի խնայողական օգտագործումը,
  • բարձրացնել գյուղատնտեսների եկամուտները,
  • ստեղծել Իջևան համայնքում այգեգործական կլաստեր (այգեգործությամբ զբաղվող գյուղատնտեսների համայնք)։

Ծրագրին կարող են մասնակցել այն տնտեսվարողները, ովքեր ունեն առնվազն 100 քմ մակերես տնամերձ հողամաս, որը պետք է լինի առանց ծառերի և խանգարող շինությունների։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը դիմել համայնքի ղեկավարին և կնքել համապատասխան պայմանագիր:

Ծրագրի ֆինանսավորումը բաշխվում է հետևյալ կերպ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վճարում է աշխատանքների ծախսի 95%, իսկ մնացած 5% վճարում է համայնքը կամ շահառուն:

Գյուղատնտեսների համար նախատեսված աջակցության ծրագրերը ներկայացված են «Աջակցություն գյուղատնտեսներին» ծառայությունների էջում։

Այս էջը օգտակա՞ր էր