Ընտանիք եվ երեխաներ
օգոստոսի 14, 2026
2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծննդյան միանվագ նպաստը կլինի 500,000 դրամ
2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Ծննդյան միանվագ նպաստի նշանակման հայտերը կընդունվեն բացառապես առցանց եղանակով` բացառությամբ որոշ դեպքերի։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի 1 տարին լրանալը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր