ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
մարտի 05, 2025

Հնարավոր կլինի անձամբ ընտրել դեղատները և դեղամիջոցները 

Ներկայումս շաքարային և սրտանոթային հիվանդություններ ունեցող քաղաքացիները կարող են ստանալ լրիվ կամ մասնակի աջակցություն դեղորայքի գնման կամ բժշկական հետազոտությունների համար։ 

Իսկ ապրիլի 1-ից քաղաքացիները կկարողանան առանց սահմանափակումների անձամբ ընտրել դեղատները և անհրաժեշտ դեղամիջոցները հետևյալ հիվանդությունների բուժման և առողջության շարունակական պահպանման համար՝

  • սրտանոթային հիվանդություններ,

  • շաքարային դիաբետ։

Նոր կարգի նպատակն է՝

  • ընդլայնել քաղաքացիների ընտրության հնարավորությունները,

  • բարելավել դեղորայքի հասանելիությունը,

  • ստեղծել ավելի ճկուն համակարգ պացիենտների համար։

Աջակցության ծրագրին դիմելու մանրամասները կարող եք կարդալ «Ստանալ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և սիրտանոթային հիվանդությունների բուժման աջակցություն» ծառայության էջում։

 

Այս էջը օգտակա՞ր էր