ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Քաղաքացիություն եվ վիզաներ
սեպտեմբերի 01, 2025
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու նոր վճարներ
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում կիրականացվեն քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված պետական տուրքերի փոփոխություններ։
Ներքին գործերի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ պետական տուրքի վճարները հետևյալն են.
- 50,000 դրամ քաղաքացիության շնորհման համար՝ նախկին 1,000 դրամի փոխարեն,
- 150,000 դրամ քաղաքացիության դադարեցման համար՝ նախկին 25,000 դրամի փոխարեն։
Տուրքերի վերանայումը հիմնավորվում է գնաճի, ծառայության մատուցման իրական արժեքի և միջազգային փորձի հաշվառման անհրաժեշտությամբ։
Ուշադրություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը իրականացվելու է անվճար։
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք» ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր