ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Հարկեր
մարտի 05, 2025

Աջակցություն առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններին

Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում առաջացած հարկային բեռը թեթևացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրել է աջակցության ծրագիր, որը կօգնի առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող փոքր ձեռնարկություններին հարկերի անցումային շրջանում: 

Ծրագիրը վերաբերում է այն ձեռնարկատերերին, որոնք 2025 թվականը հունվարի 1-ի դրությամբ դեռ ունեին չվաճառված ապրանքներ, որոնք ձեռք էին բերվել 2024 թվականի ընթացքում նախկին օրենսդրության պայմաններում: 

Հարկային մարմինը հաշվում է, թե որքան հարկ է վճարում ձեռնարկատերը 2025 թվականին ուժի մեջ մտած օրենսդրությամբ, և որքան կվճարեր նույն շրջանառության համար նախկին օրենսդրությամբ  (օրինակ՝ շրջանառության հարկը նախկինում 5% էր 10%-ի փոխարեն): Հենց այս գումարների տարբերության չափով էլ դիմումատուն կստանա աջակցությունը։  

Ծրագրից կարող են օգտվել այն ձեռնարկատերերը, որոնք․

  • 2024 թվականին զբաղվել են առևտրով,

  • եղել են շրջանառության հարկ վճարող,

  • ամբողջությամբ վճարել են իրենց հարկերը,

  • 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրության պայմաններում վճարում են ավելի շատ հարկ, քան նախկինում։

     

Աջակցությունը կտրամադրվի 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն ստանալու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 10-ը (1-ին եռամսյակի համար) կամ օգոստոսի 1-ը (2-րդ եռամսյակի համար) [email protected] հասցեին ուղարկել դիմում՝ կցելով տեղեկություն ձեր ապրանքային մնացորդների մասին:

Աջակցության ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի էջում։

Այս էջը օգտակա՞ր էր