ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կենսաթոշակ
փետրվարի 25, 2026

Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան ապրիլի 1-ից

2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները բարձրանում են 10,000 դրամով։

Աշխատանքային կենսաթոշակ և ծերության նպաստ

Նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամից դառնում է 46,000 դրամ։ Նույն չափով բարձրանում է նաև ծերության նպաստը, որը վճարվում է այն մարդկանց, ովքեր չունեն բավարար աշխատանքային ստաժ։ Ներկայումս ծերության նպաստը 36,000 դրամ է, իսկ ապրիլի 1-ից կդառնա 46,000 դրամ։

Հաշմանդամության նպաստ

Հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները ևս բարձրանում են 10,000-ական դրամով.

  • 1-ին խումբ (խորը սահմանափակում) - 39,000-ի փոխարեն 49,000 դրամ,
  • 2-րդ խումբ (ծանր սահմանափակում) - 37,500-ի փոխարեն 47,500 դրամ,
  • 3-րդ խումբ (միջին սահմանափակում) - 36,000-ի փոխարեն 46,000 դրամ։

Զինվորական կենսաթոշակ

Զինվորականների դեպքում բարձրացումը կլինի տարբեր՝ կախված ծառայության տեսակից ու ստաժից։ Միջին հաշվով բարձրացումը կկազմի 8,000-ից 10,000 դրամ, սակայն որոշ դեպքերում այն կարող է հասնել մինչև 15,000 դրամի։

Հիշեցնենք, որ բացի բարձրացումից՝ կենսաթոշակառուները կարող են ստանալ մինչև 10,000 դրամ՝ օգտվելով թոշակի հետվճարի համակարգից։ 

Կենսաթոշակների տրամադրման, հաշվարկման և հետվճարման մանրամասները ներկայացված են «Ստանալ կենսաթոշակ» կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր