Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 27, 2025
Առանց քննությունների վարորդական վկայական ՀՀ երկքաղաքացիներին
2025 թվականի մարտի 6-ից ՀՀ երկքաղաքացիները ՀՀ ազգային վարորդական վկայական կստանան 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տեսական և գործնական քննություններ հանձնելու կարիք չի լինի։
Ավելին՝ ազգային վկայականը ստանալիս օտարերկրյա պետության վարորդական վկայականը չի կորցնի իր իրավական ուժը։
Այս կարգավորումից օգտվելու համար անհրաժեշտ է, որ օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականը համապատասխանի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայի պահանջներին։
Իսկ օտարերկրյա քաղաքացիները, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, պետք է իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակեն հայկականով, ինչը տևում է 2-4 ամիս։ Այս դեպքում ՀՀ վարորդական վկայական ստանալուց հետո օտարերկրյա վկայականը կորցնում է իրավական ուժը։
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու, իսկ երկքաղաքացիների դեպքում՝ ՀՀ վարորդական վկայական ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ուղեցույցում։