ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ստանալ շրջակա միջավայրի պահպանման հետ կապված լիցենզիաներ

Շրջակա միջավայրի պահպանություն

Սկսել
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության Լիցենզիա և Լիցենզիայի ներդիրներ
Սկսել
Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվության տրամադրում:
Սկսել
Մթնոլորտ արտանետման թույլտվություն տրամադրելու համար տնտեսվարողը մշակում է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծ և ուղեկցող դիմումի հետ միասին ուղարկում է նախարարության էլեկտրոնային հասցեին։ ՍԹԱ նախագիծը տեղադրվում է նախարարության կայքում, որից հետո մասնագետները քննության են առնում այդ նախագիծը (30 օրյա ժամկետում): Թերությունների և անճշտությունների դեպքում նախագիծը ուղարկվում է լրամշակման։ Թերությունների բացակայության դեպքում կազմվում է թույլտվություն և ուղեկցող նամակի հետ միասին ուղարկվում է տնտեսվարողին։ Եթե տնտեսվարողը ներկայացնում է նոր ՍԹԱ նախագիծ՝ իր արտանետման աղբյուրների կամ արտանետվող նյութերի փոփոխության պատճառով, ապա նոր թույլտվության հետ մեկտեղ հինը ճանաչվում է ուժը կորցրած շրջակա միջավայրի նախարարի հրամանով։
Այս էջը օգտակա՞ր էր