ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ կառուցապատման թույլտվությունները

Այս ուղեցույցի միջոցով հնարավոր է տեղեկանալ Հայաստանում կառուցապատման ընթացակարգի բոլոր հաջորդական քայլերի մասին՝ նախագծման թույլտվությունից մինչև ավարտական ակտի ստացումը: Ուղեցույցը կօգնի ճիշտ կերպով իրականացնել կառուցապատումը՝ խուսափելով բարդություններից։

Կառուցապատման քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Տեղեկատվության հավաքագրում ոլորտի մասին

    Նախքան կառուցապատման և շինարարական աշխատանքների մեկնարկը ընդհանուր պատկերացում կազմիր ոլորտի մասին։ Տեղեկացիր, թե ով կարող է կառուցապատում իրականացնել և որ պետական մարմինների հետ պետք է համագործակցել։

  2. Քայլ 2

    Կառուցապատման նախագծի թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ է կառուցապատման նախագծի թույլտվությունը, երբ և որտեղ պետք է դիմել այն ստանալու համար, և կախված շինության ռիսկայնության աստիճանից՝ ինչ ժամկետներում է այն գործում։

  3. Քայլ 3

    Շինարարության թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ շինարարության թույլտվություն ստանալու համար և դիմիր Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան այն ստանալու համար։

  4. Քայլ 4

    Շինարարության մեկնարկի տեղեկանքի տրամադրում

    Շինթույլտվությունը ստանալուց հետո դիմիր պահանջվող փաստաթղթերով Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան շինարարության մեկնարկի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։

  5. Քայլ 5

    Կառուցապատման հանձնաժողի ձևավորում

    Կառուցապատման թույլտվությունները ստանալուց և նախատեսված աշխատանքները կատարելուց հետո, որպես կառուցապատումն իրականացնող կողմ, ձևավորիր կառուցապատումը ընդունող հանձնաժողով և այնտեղ ներգրավիր ներկայացուցիչ քաղաքապետարանից կամ համայնքապետարանից։

  6. Քայլ 6

    Ավարտական ակտի ստացում

    Կառուցապատման աշխատանքները սահմանված կարգով իրականացնելուց հետո դիմիր քաղաքապետարան կամ համայնքապետարան շինության ավարտական ակտը ստանալու համար։ Ավարտական ակտը թույլ կտա շահագործել շինությունը։

Ի՞նչ պետք է իմանալ կառուցապատման մասին. հիմնական հարցեր և պատասխաններ

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի։

Նախագծման թույլտվության

Ստանալ կառուցապատման նախագծման թույլտվություն
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման։

Շինարարության թույլտվության

Ստանալ շինարարության թույլտվություն
Սկսել
Ստանալ շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Սկսել

Շինարարության մեկնարկի մասին տեղեկանք

Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին կամ համայնքապետարանին (եթե շինությունը գտնվում է մարզում):

Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։ 

Ներկայացնել շինարարության մեկնարկի մասին տեղեկանք
Սկսել

Ընդունող հանձնաժողովի ձևավորում

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի կամ համայնքապետարանի (եթե շինությունը գտնվում է մարզում) աշխատակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

Առցանց դիմել շինաարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովում ընգրկելու համար
Սկսել

Ավարտական ակտ

Դիմել կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր