ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս դիմել «Մատչելի բնակարաններ զինծառայողներին» ծրագրին

Բնակարանային աջակցությունը նախատասված է այն զինծառայողների համար, ովքեր աշխատում են․

  • ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ավագ ենթասպայական կազմերում,
  • Ազգային անվտանգության ծառայությունում,
  • Պետական պահպանությունում։

Ծրագրի շրջանակներում պետությունը օգնում է վերը նշված մարմիններում աշխատող զինծառայողներին հիպոթեքային վարկով ձեռք բերել բնակարանբնակելի տուն կամ նոր կառուցվող բնակելի տուն՝ տրամադրելով․

  • կանխավճարի աջակցություն,
  • տոկոսադրույքի սուբսիդավորում (տոկոսների որոշ մասի մարում),
  • եկամտային հարկի վերադարձ։

Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Դիմումի ներկայացում

    Քայլ 1

    Հունվարից մինչև մարտի 31-ը պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու այն կառույցի ղեկավարին, որի զինծառայողն ես հանդիսանում։

  2. Վիճակահանության անցկացում

    Քայլ 2

    Եթե 500 զինծառայողից ավելի մարդ է մասնակցում ծրագրին, ապա անցկացվում է վիճակահանություն։ 

  3. Հիպոթեքային վարկի ձևակերպում

    Քայլ 3

    Կնքիր հիպոթեքային վարկի պայմանագիր բանկի հետ, որից հետո պայմանագրի 2 օրինակը մինչև դեկտեմբերի 20-ը ներկայացրու քո գործատուին։ 

Ո՞վ կարող է դիմել

Բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում կարող են ստանալ 500 զինծառայող հետևյալ բաշխմամբ.

  • 450 պայմանագրային զինծառայող՝ ՀՀ պաշտմանության նախարարության սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
  • 40 զինծառայող՝ ազգային անվտանգության ծառայությունից,
  • 10 զինծառայող՝ պետական պահպանության ծառայությունից։

Ընդ որում՝ ծրագրին կարող են դիմել այն զինծառայողները, ովքեր նախկինում չեն ստացել աջակցություն բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու համար։

Աջակցության ծրագիր
Դիմել «Մատչելի բնակարաններ զինծառայողներին» ծրագրին
Իմանալ ավելին

Բանկեր և համավարկառուներ

Աջակցության չափ

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան, բնակելի տուն և նոր կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու համար պետությունը միաժամանակ տրամադրում է․

  • Կանխավճարի աջակցություն

Պետությունը տրամադրում է 2,500,000 դրամ՝ որպես կանխավճարի աջակցություն։

  • Տոկոսադրույքի սուբսիդավորում

Պետությունը վարկի առավելագույնը 11% կամ 13%-ից վճարում է 5%-ը։

  • Եկամտային հարկի վերադարձ

Առաջնային շուկայից բնակարան գնելու կամ տուն կառուցելու դեպքում կարող ես ստանալ վճարած եկամտային հարկը՝ վարկի տոկոսագումարների չափով, եթե բավարարում է եկամտահարկի վերադարձի պայմաններին։

Մանրամասները՝ ստորև։

Պետական երաշխիքներ

Ի՞նչ է լինում հիպոտեքային վարկի հետ, եթե զինծառայողը․

Ուղեցույցը կազմվել է համաձայն ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման։
Այս էջը օգտակա՞ր էր