Ինչպե՞ս հերթագրել երեխային մանկապարտեզում

Այս ուղեցույցում կգտնես մանրամասն տեղեկություն Երևանում և մարզերում երեխային մանկապարտեզում հերթագրելու մասին։ 

Երևանում և մարզերում մանկապարտեզում հերթագրման գործընթացը տարբեր է։

Ինչպե՞ս հերթագրվել Երևանի մանկապարտեզներում

Հերթագրումը Երևանում

  1. Քայլ 1

    Գրանցվիր կայքում

    Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար, մուտք գործելով քաղաքապետարանի կայք, անհրաժեշտ է․

    • սեղմել էջի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,
    • մուտքագրել տվյալները և սեղմել «Գրանցվել» կոճակը,
    • բացվող պատուհանում լրացնել բջջային հեռախոսահամարը,
    • մուտքագրել բջջային հեռախոսահամարին ուղարկված կոդը և սեղմել «Հաստատել» կոճակը։
  2. Քայլ 2

    Հերթագրվիր

    Գրանցվելուց հետո լրացրու հետևյալ տվյալները․

    • երեխայի ծննդյան վկայականի համարը,
    • երեխայի ծննդյան վկայականի տրման ամսաթիվ,
    • երեխայի ծննդյան տարեթիվը։
  3. Քայլ 3

    Ընտրիր մանկապարտեզ

    Տվյալները լրացնելուց հետո ընտրիր քո նախընտրած մանկապարտեզը։

  4. Քայլ 4

    Հետևիր դիմումի կարգավիճակին

    Էջի «Դիմումներ» բաժնում հետևիր դիմումիդ ընթացքին։

Հերթագրել երեխային մանկապարտեզում
Սկսել
Ինչպե՞ս հերթագրվել մարզերի մանկապարտեզներում

Հերթագրումը մարզերում

  1. Քայլ 1

    Այցելիր համայնքապետարանի կայք

    Ընտրիր, թե որ համայնքի մանկապարտեզում ես ցանկանում հերթագրել երեխային։

  2. Քայլ 2

    Լրացրու երեխայի տվյալները

    Մուտքագրիր երեխայի ծննդյան վկայականի տվյալները և սեղմիր «Հաջորդ» կոճակը։

  3. Քայլ 3

    Ընտրիր մանկապարտեզը

    Անհրաժեշտ է ընտրել նախընտրելի մանկապարտեզն ու կցել պահանջվող փաստաթղթերը։

  4. Քայլ 4

    Հետևիր դիմումիդ ընթացքին

    Ուղարկելուց հետո համայնքապետարանի կայքի «Մանկապարտեզներ», ապա «Դիմումներ» բաժնում կարող ես հետևել դիմումիդ կարգավիճակին։

Մանկապարտեզները՝ ըստ մարզերի

Նկատի ունեցեք, որ ստորև ներկայացված հղումները համայնքների բոլոր մանկապարտեզների համար են։ Անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո ցանկում կերևան տվյալ համայնքի բոլոր քաղաքների և գյուղերի մանկապարտեզները։ 

Այս էջը օգտակա՞ր էր