ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
- մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները,
- մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում չունեցող, սակայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու հիմքով համայնքում հաշվառված ՀՀ քաղաքացիները,
- մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում չունեցող, սակայն ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հիմքով համայնքում հաշվառված ՀՀ քաղաքացիները,
- մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք։