Առաջին անգամ դիմելիս անհրաժեշտ է պետական եկամուտների կոմիտեի գրասենյակ դիմումին կից ներկայացնել․
- վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ, կացության կարգավիճակ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ ըստ անհրաժեշտության),
- հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համար, ինչպես նաև ՀՎՀՀ (առկայության դեպքում),
- հիպոթեքային վարկի պայմանագրի բնօրինակը (կամ նոտարական կարգով վավերացված պատճենը), մարման ժամանակացույցը և գրավադրված գույքի սեփականության պետական գրանցման վկայականը,
- կառուցապատողի տեղեկանքը՝ բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվությունը,
- բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի պայմանագրի բնօրինակը։
Հայտը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ուսումնասիրում և բավարարում կամ մերժում է այն։ Հայտը մերժվում է միայն այն դեպքում, եթե պահանջվող փաստաթղթերը ամբողջական չեն ներկայացվել։ Մերժման դեպքում ծանուցվում է համապատասխան հիմքերի մասին։
Հայտը հաջողությամբ բավարարվելուց հետո անհրաժեշտ է բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ուղարկել եկամտային հարկի վերադարձման դիմումը։