Հայաստանում բնակարան կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք։
Բնակարանը միանվագ վճարմամբ գնելու դեպքում ՀՀ ռեզիդենտ լինելու անհրաժեշտություն չկա։
Օտարերկրյա քաղաքացիները կարող են ձեռք բերել նաև տնամերձ, այգեգործական, անհատական բնակելի տան, հասարակական և արտադրական օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասեր։ Ընդ որում՝ oտարերկրյա ֆիզիկական անձինք չեն կարող ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք (բացառություն են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք)։
Իրավաբանական անձանց դեպքում այդպիսի սահմանափակում չի գործում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս ընտրել բնակարան
Հայաստանում բնակարան կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք։
Բնակարանի ընտրություն
Եթե բնակարանդ ուզում ես գնել միանվագ վճարման միջոցով և արդեն որոշել ես, թե որքան ես վճարելու, սկսիր ուսումնասիրել քեզ հետաքրքրող տարածքում առկա բնակարանների գները, պարզիր՝ որոնք են լինելու քո քայլերը բնակարանն ընտրելուց հետո, և գնիր բնակարանդ՝ միանվագ վճարելով գումարը։
Վաճառվող բնակարանների մասին տեղեկատվությունը կարող ես գտնել անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպությունների, կառուցապատողների կամ բանկերի կայքերում։
Բնակարանի ընտրության և գնման ողջ գործընթացը դու կարող ես կատարել ինքնուրույն կամ դիմել անշարժ գույքի գործակալների օգնությանը (այս դեպքում անպայման նախապես հստակեցրու՝ որքան ես վճարելու գործակալին)։
Անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներ
Բնակարանի ընտրության փուլում քեզ կհանդիպեն «Առաջնային շուկա» և «Երկրորդային շուկա» տերմինները։
Բնակարանը առաջնային շուկայից է, եթե այն վաճառվում է առաջին անգամ, անմիջապես կառուցապատողից։
Երկրորդային շուկայից է այն բնակարանը, որն արդեն շահագործված շենքում է և վաճառվում է ոչ առաջին անգամ։
-
Առաջնային և երկրորդային շուկաների բնակարանների արժեքները կարող են տարբեր լինել․ սովորաբար երկրորդային շուկայի բնակարանների գներն ավելի ցածր են։
-
Առաջնային շուկայից ձեռք բերված բնակարանը սովորաբար կառուցապատման փուլում է լինում, և պետք է սպասես մինչև կառուցապատման ավարտը (կառուցապատումը տևում է 2-4 տարի)։
Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից չես կարողանա օգտվել։
Նոր կառուցվող շենքում (առաջնային շուկա) բնակարան գնելիս հատկապես կարևոր է կառուցապատող ընկերության ընտրությունը․ քանի շենք է արդեն կառուցել այդ ընկերությունը, որքան արագ են ընթանում աշխատանքները։
Շենքն ընտրելիս կառուցապատող ընկերությունից պետք է իմանալ՝
-
երբ է նախատեսվում շինարարական աշխատանքների ավարտը, ընկերությունը ունի արդյոք թույլտվություն,
-
առկա են արդյոք շենքի համար տրված քաղաքաշինական ու պետական գրանցման փաստաթղթերը,
-
ինչ վիճակում է հանձնվելու բնակարանը (ներքին հարդարում, պատուհաններ, մուտքի դռան առկայություն, կոմունալ հարմարություններ և այլն),
-
որ բանկի հետ է համագործակցում կառուցապատող ընկերությունը,
-
հիպոթեքային վարկավորման ինչ ծրագրերով են վաճառվում բնակարանները,
-
ներգրավված է արդյոք կառուցապատողը դատական գործընթացներում և այլն։
Արդեն շահագործված շենքում (երկրորդային շուկա) բնակարանը գնելու դեպքում պետք է խուսափել կեղծիքներից, որի համար․
-
ուշադրություն դարձրու վստահելի գործակալների ընտրությանը,
-
պարզիր՝ արդյոք բնակարանի բոլոր սեփականատերերը համաձայն են բնակարանի վաճառքին,
-
տեղեկացիր՝ ինչ խնդիրներ ունի բնակարանը։
Ուշադրություն
Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում չես կարողանա օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։
Այս էջը օգտակա՞ր էր