ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս դիմել բնակարանային ապահովման որպես զոհված զինծառայողի և կենսաթոշակի իրավունքով հաշմանդամ զինծառայողի ընտանիքի անդամ

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։

Աջակցությունից կարող են օգտվել․

  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
  • զոհված զինծառայողների ընտանիքները։

Ծրագրին դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու համայնքապետարան կամ Երևանի քաղաքապետարան։

  2. Քայլ 2

    Քաղաքապետարանը կամ համայնքապետարանը հաշվառում է դիմումները, որոնց հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ 

  3. Քայլ 3

    Դիմողների բնակարանային պայմանները ուսումնասիրվում են հատուկ հանձնաժողովի կողմից և ըստ գնահատման և սահմանված առաջնահերթությունների՝ կազմվում է աջակցություն ստացողների ցուցակը։

  4. Քայլ 4

    Ցուցակը հանձնաժողովի կողմից ուղարկվում է ՀՀ պաշտպանության նախարարություն կամ Ազգային անվտանգության ծառայություն, որոնք էլ համապատասխանաբար ծանուցում են դիմողներին աջակցություն տրամադրելու մասին։

Դիմումի պայմանները

Անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացնել համապատասխան համայնքապետարան, Երևանում հաշվառված լինելու դեպքում՝ քաղաքապետարան։ Ներկայացրած դիմումը հաշվառվում է համայնքապետարանում կամ քաղաքապետարանում, ուսումնասիրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, գնահատվում է դիմողի բնակարանային պայմանները։

Աջակցության ծրագիր
Ստանալ բնակարանային ապահովում որպես հաշմանդամ զինվորական կենսաթոշակառուի կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Աջակցության չափը

Աջակցությունը տրամադրվում է 2 եղանակով՝ սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր։

Ուղեցույցը կազմվել է համաձայն ՀՀ կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման
Այս էջը օգտակա՞ր էր