ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս դիմել բնակարանային ապահովման որպես զոհված զինծառայողի և կենսաթոշակի իրավունքով հաշմանդամ զինծառայողի ընտանիքի անդամ

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։

Աջակցությունից կարող են օգտվել․

  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
  • զոհված զինծառայողների ընտանիքները։

Ընդ որում՝ բնակարանային ապահովման աջակցությունը կատարվում է 2 եղանակներից մեկով

  • սեփականության իրավունքով,
  • բնակարանի գնման վկայագրով։

Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Դիմումի ներկայացում

    Պահանջվող փաստաթղթերով ներկայացրու դիմում համայնքապետարան կամ Երևանի քաղաքապետարան։

  2. Քայլ 2

    Դիմումի հաշվառում

    Քաղաքապետարանը կամ համայնքապետարանը հաշվառում է դիմումները, որոնց հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ 

  3. Քայլ 3

    Դիմումի ուսումնասիրություն

    Սղեղծվում է հանձնաժողով, որը գնահատում է դիմողների բնակարանային պայմանները և ըստ առաջնահերթությունների՝ կազմում է աջակցություն ստացողների ցուցակը։

  4. Քայլ 4

    Աջակցության տրամադրում

    Հանձնաժողովը ցուցակն ուղարկում է Պաշտպանության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն, որոնք էլ դիմողներին տեղեկացնում են աջակցություն ստանալու մասին։

Ո՞վ կարող է դիմել

Աջակցության կարող են դիմել 1-ին և 2-րդ խմբի (որոշ դեպքերում նաև 3-րդ խնբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքները։

Աջակցության ծրագիր
Ստանալ բնակարանային ապահովում որպես հաշմանդամ զինվորական կենսաթոշակառուի կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Աջակցության եղանակները

Աջակցությունը տրամադրվում է 2 եղանակով՝ սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր։

Աջակցության չափ և հաշվարկ

Ուղեցույցը կազմվել է համաձայն ՀՀ կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման
Այս էջը օգտակա՞ր էր