This site is new, your feedback will help us improve it.
Հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ
Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։
Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է դիմել զբաղվածության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար անհրաժեշտ է ստանալ գործազուրկի կարգավիճակ զբաղվածության տարածքային կենտրոնում, իսկ աշխատանք ունենալու դեպքում՝ պարզապես այցելել գրասենյակ և դիմել որպես նոր աշխատանք փնտրող անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Աշխատանք փնտրող անձը պետք է զբաղվածության տարածքային կենտրոն ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․
- գրավոր դիմում` նշելով տվյալները հետադարձ կապի համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),
- նույնականացման քարտ կամ անձնագիր,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ տեղեկանք ՀԾՀ-ի վերաբերյալ կամ ՀԾՀ չունենալու մասին, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ,
- աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում՝ ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
- առկայության դեպքում՝ բուհի դիպլոմ կամ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
- տղամարդկանց դեպքում` զինվորական գրքույկ,
- օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության քարտ,
- քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության վկայական,
- փախստական անձի դեպքում՝ փախստականի վկայական։
Տրամադրման ժամկետը և կարգը
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը ստանում է գործազուրկի կարգավիճակ և հաշվառվում որպես աշխատանք փնտրող անձ։
Գործազուրկի կարգավիճակ ստանալուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնն անձին առաջարկում է իր մասնագիտական որակավորմանը համապատասխանող աշխատանք՝ տրամադրելով ուղեգիր թափուր աշխատատեղեր ունեցող կազմակերպություններ ներկայացնելու համար։
Նոր աշխատանք փնտրող անձինք նույնպես ծանուցվում են թափուր հաստիքների վերաբերյալ։
Հղում օրենսդրությանը
- «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
Using different methods might take more time or cost more money.
09:00-18:00
(+374) 010 56-53-83