This site is new, your feedback will help us improve it.
Վճարել հարկերը
Հարկերի վճարումը անձի հարկային պարտավորությունների կատարումն է, որոնք նա ստանձնում է որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու կամ որպես ֆիզիկական անձ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու պահին։
Լինելով պետության եկամուտների գլխավոր աղբյուրը՝ հարկն օգտագործվում է պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով կամ ուղղվում է նրա գործառույթների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորմանը:
Հարկերը ֆիզիկապես վճարելու համար անհրաժեշտ է՝
- այցելել ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկ՝ ներկայացնելով ՀՎՀՀ-ն,
- կատարել համապատասխան վճարումները պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին։
Պետական վճարումները ֆիզիկապես կարող եք կատարել նաև TelCell և EasyPay ընկերությունների տերմինալների միջոցով, որոնք հասանելի են հանրապետության ամբողջ տարածքում՝ մուտք գործելով E-payments համակարգ, որից հետո բջջային հեռախոսով ստացած գործարքի կոդով կարող եք հետևել Ձեր կատարած վճարման ընթացքին:
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Be aware that using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44