This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների (սկսած երկրորդ կենսունակ սերնդից) օգտագործման թույլտվություն
ՀՀ-ում կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված երկրորդ կենսունակ սերնդից սկսած վայրի կենդանիներ օգտագործելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
հայտ,
-
պետական գրանցման վկայականի կամ կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),
-
կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու թույլտվությունը,
-
անասնաբույժի կողմից տրամադրված օգտագործման ենթակա կենդանատեսակի առողջության վերաբերյալ տեղեկությունը,
-
տվյալ կենդանատեսակի հաշվառման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,
-
վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցում իրականացնելու դեպքում՝ վերաբնակեցման ծրագիրը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ծառայության չհաստատման հիմքերը
Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։
Վճարման չափը և կարգը
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ՝ 900005002598 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է այդ մասին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:
Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունիսի 26-ի N 246-Ն հրաման
-
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Using different methods might take more time or cost more money.
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)