BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանքը հիմնականում պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ միգրացիոն, քաղաքացիության, կրթական և այլ հարցերով գործընթացների շրջանակներում։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5-7 րոպե
Service cost
7,000 դրամ
Processing duration
Մինչև 8 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է․

  • լրացնել անձնական տվյալները,
  • մուտքագրել նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված գաղտնաբառը,
  • ընտրել անձը հաստատող փաստաթղթի տեսակը, 
  • ընտրել երկրի հեռախոսային կոդը,
  • նշել տեղեկանքը ներկայացնելու երկիրը և լեզուն,
  • ընտրել տեղեկանքը ստանալու եղանակը՝ փոստով կամ առձեռն,
  • վերբեռնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և վճարել։

 

Անհրաժեշտ պահանջները

Տեղեկանքը ստանալու համար անձը պետք է լինի 16 տաին լրացած և ՀՀ-ում բնակված լինի առնվազն 6 ամիս։ Ընդ որում՝ 16-18 տարեկան անչափահաս անձի փոխարեն դիմումը ներկայացնում է նրա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

Տեղեկանքը ստանալու նպատակով կարող է դիմել նաև տեղեկանք դիմողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը կամ լիազոր ներկայացուցիչը: 


Վճարման չափը և կարգը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանված է վճար: 

Փոստային առաքման վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
 
  • ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 900013196101 (430 ՀՀ դրամ),
  • ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 900013196093 (11.000-25.000 ՀՀ դրամ՝ կախված առաքման երկրից)։
 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Տեղեկանքը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության դեպքում տեղեկանքը տրամադրվում է առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?