BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանքը հիմնականում պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ միգրացիոն, քաղաքացիության, կրթական և այլ հարցերով գործընթացների շրջանակներում։ 

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
7,000 ՀՀ դրամ
Processing duration
մինչև 8 աշխատանքային օր

ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է դիմել․

Ներկայացվող պահանջները

Տեղեկանքը ստանալու համար անձը պետք է լինի 16 տաին լրացած և ՀՀ-ում բնակված լինի առնվազն 6 ամիս։ Ընդ որում՝ 16-18 տարեկան անչափահաս անձի փոխարեն դիմումը ներկայացնում է նրա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

Տեղեկանքը ստանալու նպատակով կարող է դիմել նաև տեղեկանք դիմողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը կամ լիազոր ներկայացուցիչը: 


Պահանջվող փաստաթղթերը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
  • եթե տեղեկանք դիմողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք դիմողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
  • ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, տեղեկանք դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի ու ծննդյան վկայականի պատճենները,
  • եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք դիմողի ծննդյան վկայականի և անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, տեղեկանք դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի և ամուսնության վկայականի պատճենները,
  • զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը, լիազորագրի բնօրինակը (լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում) և տեղեկանք դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։


Վճարման չափը և կարգը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանված է վճար: 

Փոստային առաքման վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
 
  • ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 900013196101 (430 ՀՀ դրամ),
  • ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 900013196093 (11.000-25.000 ՀՀ դրամ՝ կախված առաքման երկրից)։
 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Տեղեկանքը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության դեպքում տեղեկանքը տրամադրվում է առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում

Որաշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?