BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
10,000 դրամ
Processing duration
մինչև 23 աշխատանքային օր

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հաստատության մանկավարժական կազմին,

  • ուսումնական տարածքի ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին:

 

Պահանջվող փաստաթղթեր

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է նախադպրոցական կրթական ծրագիրը (Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի),

  • տեղեկանք մանկավարժական կազմի մասին, 

  • տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության մասին,

  • նախադպրոցական կրթական ծրագով և նախադպրոցական ծառայությամբ նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը, օրվա ռեժիմը,

  • երեխաների ընդունելության կարգը։


Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 1-ում։

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման կամ նախադպրոցական ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա՝ լիցենզավորող մարմնի ղեկավարի՝ նախարարի որոշմամբ։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ:



Վճարման կարգը

Լիցենզավորման համար պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160438։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար»։

 

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր