This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա
Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն ստորև նշված էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին՝
Ներկայացվող պահանջները
Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝
-
հաստատության մանկավարժական կազմին,
-
ուսումնական տարածքի ապահովվածությանը,
-
ուսումնամեթոդական ապահովվածությանը,
-
գրադարանային-տեղեկատվական համակարգին:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ. փոստի հասցեներից որևէ մեկին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
լիցենզիա ստանալու հայտ,
-
հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է նախադպրոցական կրթական ծրագիրը (Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի),
-
տեղեկանք մանկավարժական կազմի մասին,
-
տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,
-
տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության մասին,
-
նախադպրոցական կրթական ծրագով և նախադպրոցական ծառայությամբ նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը, օրվա ռեժիմը,
-
երեխաների ընդունելության կարգը։
Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 1-ում։ Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Վճարման չափը և կարգը
Լիցենզավորման համար 10,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160438։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Հղում օրենսդրությանը
-
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
Using different methods might take more time or cost more money.
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43