BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
10,000 դրամ
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։



Ներկայացվող պահանջները

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հաստատության մանկավարժական կազմին,

  • ուսումնական տարածքի ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին:

 

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է նախադպրոցական կրթական ծրագիրը (Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի),

  • տեղեկանք մանկավարժական կազմի մասին, 

  • տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության մասին,

  • նախադպրոցական կրթական ծրագով և նախադպրոցական ծառայությամբ նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը, օրվա ռեժիմը,

  • երեխաների ընդունելության կարգը։


Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 1-ում։ Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։


Վճարման կարգը

Լիցենզավորման համար 10,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160438։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։


Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?