BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիր արտասահմանում

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Մինչև 16 տարեկան քաղաքացիներին արտասահմանում ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։

Ծառայությունը որոշ երկրներում հասանելի է տեսակապով՝ նախապես հայտ ուղարկելու միջոցով։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
90,000 դրամ
Processing duration
3 ամիս

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը ներկայացնում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձու, խնամակալ)։ Երեխայի ներկայությունը տեսակապի ընթացքում ցանկալի է։

Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։


Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․

  • դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
  • ծննդյան ամսաթիվը,
  • անձնագրի համարը,
  • բջջային հեռախոսահամարը,
  • գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
  • կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
  • տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։


Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։


Ներկայացվող պահանջները

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,
  • 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, ապա՝ 

  • հայրության ճանաչման վկայական,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանք,
  • ծնողի մահվան վկայական,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերից մեկը և դրա պատճենը։


Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա՝

  • օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ծնողի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու վերաբերյալ:


Եթե երեխային անձնագիր է տրամադրվում ծնողների կամ ծնողներից մեկի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում, ապա՝ 

  • ծնողների և նրանց 14 տարին լրացած երեխայի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու մասին։


Վճարման չափը և կարգը

Տեսակապով դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքման ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 դրամ՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման միջոցով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։

Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։


Հղում օրենսդրությանը

  • «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?