BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Փոխանակել օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով

Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն։

Վարորդական վկայականի փոխանակման դեպքում օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր իրավական ուժը։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-30 րոպե
Service cost
12,000 դրամ
Processing duration
2-4 ամիս

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:

Վարորդական վկայականը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել www.roadpolice.am,
  • սեղմել «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,

  • բացված պատուհանում ընտրել հաշվառման քննական նախընտրելի բաժինը (ՀՔԲ)

  • նշել «Առանց քննության (փոխանակում, կորուստ)» տարբերակը,

  • լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), 

  • լրացնել հեռախոսահամարը,

  • սեղմել «Հերթագրվել» կոճակը։

Այս գործողությունները կատարելուց հետո հեռախոսահամարին կուղարկվի հաղորդագրություն այն մասին, որ հերթագրումը հաստատված է։

Ներկայացվող պահանջները

Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու համար անհրաժեշտ է լինել «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի Կոնվենցիայի անդամ երկիր, հակառակ դեպքում փոխանակումը հնարավոր չէ․ պետք է հանձնել գործնական և տեսական քննությունն և ստանալ ՀՀ վարորդական վկայական։

Վիեննայի Կոնվենցիայի անդամ երկրներն են․

Ավստրիա, Ադրբեջան, Բահամներ, Բահրեյն, Բելոռուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վենեսուելա, Գայանա, Գանա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Զաիր, Զիմբաբվե, Իսրաել, Ինդոնեզիա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիրգիզիա, Կոստա-Ռիկա, Կոտ դ ‘Իվուար, Կուբա, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մարոկկո, Մեքսիկա, Մոնակո, Նիգերիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Լեհաստան, Պորտուգալիա, Կորիայի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Սան-Մարինո, Սեյշելներ, Սենեգալ, Սլովակիա, Տաջիկստան, Թաիլանդ, Թուքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվատիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էկվադոր, Էստոնիա, Հարվաֆրիկյան Հանրապետություն, Հարավսլավիա:

Պահանջվող փաստաթղթերը

Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդականով փոխանակելիս անհրաժեշտ է ՀՀ ճանապարհային ոստիկանություն ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • օտարերկրյա վարորդական վկայականի բնօրինակը։

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետք է ներկայացնել նաև․

  • կացության քարտ,
  • ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
  • կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և այլն։

Վճարման չափը և կարգը

Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016317։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Վարորդական վկայական ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Տրամադրված հեռախոսահամարին ուղարկվում է հաղորդագրություն փոխանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմում ներկայացնելու վերաբերյալ։
  • Փոխանակումը տևում է 2-4 ամիս․ ճանապարհային ոստիկանությունը հարցում է ուղարկում այն երկրի լիազոր մարմնին, որի ազգային վարորդական վկայականը պետք է փոխանակվի հայկականով։ Հարցման նպատակն է պարզել օտարերկրյա վարորդական վկայականի օրինականությունը։ 
  • Հարցումից հետո, եթե դիմողի տվյալները հավաստի են, ապա նա ստանում է ՀՀ վարորդական վկայական, իսկ իր ազգային վարորդական վկայականը կորցնում է իրավական ուժը։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Was this page useful?