BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Trade & industry

Դիմել եկամտային հարկի 50 տոկոսի չափով աջակցության ծրագրին՝ որպես ՏՏ ոլորտի ընկերություն

Աջակցության ծրագրի շրջանակում աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է 2024թ. 12 ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր

Պետական աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։


Դիմելու համար անհրաժեշտ է՝


Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

  • ընտրե՛լ «իրավաբանական անձ» դաշտը,
  • դիմումն ուղղե՛լ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը,
  • վավերացնել այն էլեկտրոնային ստորագրությամբ:


Ընդ որում՝ դիմումը և ուղեկցող նամակը ստորագրվում է կազմակերպության տնօրենի կողմից, եթե դրանք ստորագրում է այլ անձ, ապա պետք է դիմումին կից ուղարկել նաև լիազորագիր՝ տրված կազմակերպության տնօրենի կողմից: 


Ներկայացվող պահանջները՝ 

Պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ում՝ 

  • իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են տնտեսական գործունեության տեսակների համապատասխան դասակարգիչներում ներառված գործունեություններից եկամուտները (իրացման շրջանառությունը), 
  • թիմում ներգրավվել են առնվազն 10 աշխատակից, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում չեն հանդիսացել որևէ կազմակերպության աշխատողներ և չեն ունեցել կնքված աշխատանքային պայմանագրեր, 
  • հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները պետական աջակցություն ստանալու համար դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չեն գերազանցում 100,000 դրամը, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025թ. մարտի 1-ն է: 


Հղում օրենսդրությանը՝ 

ՀՀ կառավարության 21.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշումը: (անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Was this page useful?