This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր
ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր ստանալու համար: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ:
Հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստանալու համար ծրագրի պահանջներին բավարարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է պահանջվող փաստաթղթերը ֆիզիկապես ներկայացնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3)։
Ներկայացվող պահանջները
Հավաստագրման համար կարող են դիմել ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի սկսնակ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ, որոնք՝
- ունեն մինչև 30 աշխատակից,
- գրանցվել են վերջին 3 ամսվա ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում-հայտ,
- հավաստագիր ստանալու դիմում,
- գործունեության տեսակների վերաբերյալ հայտարարություն,
- հայտարարություն իրավաբանական անձի իրավական կարգավիճակի մասին,
- տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների, անունների և ազգանունների մասին,
- տեղեկանք կանոնադրական կապիտալում մասնակցության մասին,
- հայտարարություն հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում օրենքով սահմանված անուղղակի մասնակցության մասին։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում դիմումատուն կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին։
- Նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։
- Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին։
- Դիմումի հաստատման դեպքում հավաստագիրը տրամադրվում է նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:
Հղում օրենսդրությանը
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2015թ․ մարտի 19-ի N312-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51