BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Փոխանակել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
65,000 դրամ
Processing duration
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։

Ուշադրություն
Այցի ամրագրման հաստատումը կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին․ այն թղթային կամ էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ է ներկայացնել դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։

 

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Պահանջվող փաստաթղթեր

16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • փոխանակման ենթակա ՀՀ անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • անհրաժեշտ է ներկայացնել 65,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով,
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

 

 

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Անձնագիրը կորցնելու դեպքում՝

  • հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,

  • 35x45 մմ չափսի 4 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • առկայության դեպքում՝ կորցրած անձնագրի պատճենը։


Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝

  • այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։

 

Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝

  • զինվորական գրքույկը։

Ուշադրություն

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն առանց ջնջումների, որպեսզի անձնագիր տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն։

 

Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Վճարումը հնարավոր է կատարել նաև ՀՀ դրամով։

 


Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

 


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր