BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Փոխանակել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ այցելելու հնարավորություն չունենալու դեպքում ծառայությունից հնարավոր է օգտվել տեսակապով նույնականացվելով։

Ծառայությունը որոշ երկրներում հասանելի է տեսակապով՝ նախապես հայտ ներկայացնելու միջոցով։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
90,000 դրամ
Processing duration
2-3 ամիս

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար։


Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։


Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․

  • դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
  • ծննդյան ամսաթիվը,
  • անձնագրի համարը,
  • բջջային հեռախոսահամարը,
  • գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
  • կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
  • տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։


Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,
  • 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
  • փոխանակման ենթակա անձնագիրը և դրա 2-3-րդ էջերի պատճենը,
  • արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
  • պետական տուրքի վճարման անոդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Անձնագիրը կորցնելու դեպքում՝

  • հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,

  • 35x45 մմ չափսի 4 լուսանկար,

  • առկայության դեպքում՝ կորած անձնագրի պատճենը։


Զինապարտ (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) լինելու դեպքում՝

  • զինվորական գրքույկը։


Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝

  • այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։


Վճարման չափը և կարգը

Տեսակապով դիմելու դեպքում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքման ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 դրամ՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 2-3 ամիսների ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։

Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?