This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում
Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։
Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար գնորդը և վաճառողը պետք է ֆիզիկապես դիմում ներկայացնեն Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից)։
Ներկայացվող պահանջները
Հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի դեպքում իրավունքի պետական գրանցումը տեղի է ունենում միայն շենքի ավարտական ակտի հանձնումից հետո։
Անհրաժեշտ փաստաթղթերը
Բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր),
- բնակարանի վաճառքի պայմանագիրը,
- բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը,
- անշարժ գույքի գնման իրավունքի վկայականը,
- սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Բնակարանի սեփականության իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 25,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 1,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով․
- 50,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
- 75,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
- 150,000 դրամ՝ 2 ժամում։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացնելուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում։
- Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
- Դիմողին տրամադրվում է նաև դիմումի մուտքագրման «բանալի» և գաղտնաբառ, որոնցով նա հնարավորություն ունի Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում հետևելու դիմումի ընթացքին:
Հղում օրենսդրությանը
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05
Using different methods might take more time or cost more money.
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05