This site is new, your feedback will help us improve it.
Կնքել բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր
Բանկում հիպոթեքային վարկի պայմանագիրը հաստատելուց հետո նոտարի մոտ կնքվում է բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։
Պայմանագիրը կնքել հնարավոր է միայն ֆիզիկապես նոտարի գրասենյակում՝ կողմերի այցելության միջոցով։
Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը ստորագրելու համար պետք է այցելել նոտարական գրասենյակ: Պայմանագրի կողմերն են՝ գնորդը, կառուցապատողը և վարկառուն։ Նոտարական գրասենյակում կնքվում է եռակողմ պայմանագիր։ Գնորդը ձեռք է բերում անշարժ գույքը գնելու իրավունք՝ որպես սեփականություն գնորդին կառուցապատման ավարտից հետո հանձնվելու պայմանով՝ ըստ պայմանագրով սահմանվող ժամկետների։
Ներկայացվող պահանջները
Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ունենալ․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- բանկի հետ կնքված հիփոթեքային վարկի պայմանագիր։
Պայմանագրում նշվում են՝
- կողմերի անձնական տվյալները,
- կառուցվող շենքի մասին տվյալներ,
- կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
- վաճառքի գինը և վճարման կարգը,
- շինարարության ավարտի և ուշացման հնարավոր ժամկետը, այն տույժի ձևը, որը կարող է կրել կառուցապատողը ժամկետների խախտման պարագայում,
- անշարժ գույքի վիճակը գնորդին հանձնելու պահին (ներքին պատերի բաժանում, լուսամուտների դռների տեղադրում, կոմունիկացիաների մոնտաժում և այլն)։
Տրամադրման կարգն ու ժամկետը
- Բանկի ներկայացուցիչը գնորդին նախապես տեղեկացնում է նոտարական գրասենյակում պայմանագրի կնքամն ժամկետների մասին։
- Պայմանագրին պարտադիր կցվում է կառուցվող շինության հատակագիծը, ստորագրում են 3 կողմերը, վավերացնում է նոտարը։
- Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը տրամադրվում է անմիջապես։
Ուշադրություն
Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պարտադիր պետք է դիմել Կադաստրի պետական կոմիտե՝ գնման իրավունքը գրանցելու նպատակով։
Վճարման չափն ու կարգը
Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագրի համար անհրաժեշտ վճարների մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր է ստանալ նոտարական գրասենյակում կամ բանկի ներկայացուցչի միջոցով։
Հղում օրենսդրությանը
- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։