BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Որդեգրել երեխայի

Որդեգրման պետական գրանցումը կատարում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Որդեգրման պետական գրանցման ժամանակ տրամադրվում է որդեգրման վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
30,000 ՀՀ դրամ
Processing duration
Նույն աշխատանքային օրը

Պահանջվող փաստաթղթերը

  • որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները),

  • դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը,

  • երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը,

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով,

  • դիմում։

Վճարման չափը և կարգը

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար սահմանված է 30,000 դրամ պետական տուրքի վճար։

Տրամադրման ժամկետը

Որդեգրման պետական վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։

Ուշադրություն

Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հղում օրենսդրությանը

  • «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենք։ 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
    Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?