BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Family and children

Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։

Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար:

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն` ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարելի է ստանալ՝

  • մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը նպաստ ստանալու համար դիմելու դեպքում,
  • գյուղական բնակավայրում հաշվառված լինելու և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ այդ հասցեում բնակվելու դեպքում։

Օտարերկրյա քաղաքացիների համար լրացուցիչ պահանջ է սահմանվում՝ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
  • երեխայի ծննդյան վկայական, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:


Եթե առաջին ամսվա նպաստը ֆիզիկապես ստանալու է խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • խնամակալության մասին փաստաթուղթ,
  • ծնողի կողմից տրված լիազորագիր՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակող դիմողին վճարելու վերաբերյալ։ Լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։ 


Աջակցության չափը

Եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ․-ի հունվարի 1-ը, նպաստը կազմում է՝

  • 31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 

  • 31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և չի աշխատում,

  • 63,200 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

 

Եթե երեխան ծնվել է 2023 թ․-ի հունվարի 1-ից հետո, նպաստը կազմում է՝

  • 37,500 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,

  • 31,600 դրամ ՀՀ, եթե դիմողը չի գտնվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,

  • 69,100 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։ 


Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2069-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Technical support

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

For general issues

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of RA
Was this page useful?