This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ բուժաշխատողի հավաստագիր որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր բուժաշխատողները։
Պահանջվող փաստաթղթերը
ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար պետք է ներկայացնեն․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դիպլոմ,
- հավաստագրեր (առկայության դեպքում)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն` բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում` շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց:
Հաշվի առնելով կադրային պահանջարկը, բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:
Այս պահին առկա թափուր հաստիքների ցանկ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003