BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Նոտարի մոտ կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր

Բնակարանի վաճառքի պայմանագիրը (անշարժ գույքի վաճառքի պայմանագիր) կնքվում է 2 գրավոր օրինակից` կողմերի ստորագրությամբ։

Պայմանագիրը ենթակա է հաստատման՝ Կադաստրի կոմիտեի կամ նոտարի կողմից։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
15,000-20,000 ՀՀ դրամ
Processing duration
Անմիջապես

Բնակարանի վաճառքի պայմանագիրը նոտարի մոտ կնքելու համար պետք է այցելել նախընտրելի նոտարական գրասենյակ (կարելի է նախապես զանգահարել և ամրագրել այց՝ հերթերից խուսափելու համար)։

Գնորդը և վաճառողը (գույքի բոլոր սեփականատերերը) ներկայացնում են՝ 

  • կողմերի անձը հաստատող փաստաթղթեր (այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ անձնագրերի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունները),
  • վաճառվող գույքի ձեռքբերման պահին ամուսնացած լինելու դեպքում (եթե գույքը ձեռք է բերվել հատուցմամբ)` ամուսնության վկայական,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (սեփականության վկայական),
  • միասնական տեղեկանք,
  • ներկայացուցչի դեպքում` ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ,
  • անհրաժեշտության դեպքում նոտարը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր։


Պայմանագրում գրանցվում են՝ 

  • պայմանագրի կնքման վայրը, ամսաթիվը,
  • գնորդի և վաճառողի անձնական տվյալները,
  • բնակարանի մասին տվյալներ,
  • տվյաներ այն մասին, որ գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում չկա,
  • անշարժ գույքի գինը,  վճարման ժամկետը (եթե վճարումը դեռ կատարված չէ, վճարման ակնկալվող օրը կամ ժամկետը),
  • նշում անշաժ գույքը գնորդին հանձնելու օրվա վերաբերալ,
  • նշում գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարող կողմի մասին։  

 

Ծառայության համար սահմանված է պետական տուրք՝ 5,000 ՀՀ դրամի չափով։

Անհրաժեշտ է վճարել նաև նոտարական ծառայության համար, որի գինը կարող է տատանվել 10,000 - 15,000 ՀՀ դրամի միջակայքում։

Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի, առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից, վավերացվում է նոտարի կնիքով։ 

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` +(374) 10 555772
 
Service provided by
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր