This site is new, your feedback will help us improve it.
Կնքել բնակարանի առքուվաճառքի պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ
Բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը կնքվում է 2 գրավոր օրինակից` կողմերի ստորագրությամբ։
Բնակարանի (անշարժ գույքի) առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելու համար պետք է այցելել նախընտրելի նոտարական գրասենյակ։
Ներկայացվող պահանջները
Բնակարանի (անշարժ գույքի) առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելուց հետո անհրաժեշտ է 30-օրվա ընթացքում ներկայացնել Կադաստրի կոմիտե պետական գրանցման։
Պահանջվող փաստաթղթերը
Գնորդը և վաճառողը ներկայացնում են՝
- կողմերի անձը հաստատող փաստաթղթեր (այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ անձնագրերի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունները),
- ամուսնության վկայական՝ վաճառվող գույքի ձեռքբերման պահին ամուսնացած լինելու դեպքում (եթե գույքը ձեռք է բերվել հատուցմամբ),
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (սեփականության վկայական),
- միասնական տեղեկանք,
- ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ (եթե գործարքը կատարվում է ներկայացուցչի միջոցով):
Անհրաժեշտության դեպքում նոտարը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր։
Վճարման չափը և կարգը
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է վճարել 5,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900015211015։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Այլ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Անհրաժեշտ է վճարել նաև նոտարական ծառայության համար, որի գինը կարող է տատանվել 10,000 - 15,000 ՀՀ դրամի միջակայքում։
Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից և վավերացվում է նոտարի կնիքով։
Պայմանագրի կնքման կարգը
Պայմանագրում գրանցվում են՝
- պայմանագրի կնքման վայրը, ամսաթիվը,
- գնորդի և վաճառողի անձնական տվյալները,
- բնակարանի մասին տվյալներ,
- տվյաներ այն մասին, որ գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում չկա,
- անշարժ գույքի գինը, վճարման ժամկետը (եթե վճարումը դեռ կատարված չէ, վճարման ակնկալվող օրը կամ ժամկետը),
- նշում անշարժ գույքը գնորդին հանձնելու օրվա վերաբերալ,
- նշում գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարող կողմի մասին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Բնակարանի (անշարժ գույքի) առքուվաճառքի պայմանագիրը տրամադրվում է գործարքից անմիջապես հետո։
Հղում օրենսդրությանը
- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։