BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Real estate and land

Դիմել բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության համար

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների ծրագրով սուբսիդավորվում է բնակարանի (բնակելի տան) վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը վարկի գործողության ողջ ընթացքում՝ առավելագույնը 7 տարով։

Սուբսիդավորումը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

This service is only available offline, we are working on an online version

Այս աջակցությունը ստանալու համար պետք է դիմել բանկ կամ այլ վարկատու կազմակերպություն։ Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ըստ տվյալ կազմակերպության պահանջների։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավել են վարկային միջոցներ:

Աջակցությունը ստանալու համար հնարավոր է դիմել, եթե վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքից էներգիայի այլընտրանքային աղբյուրների ձեռքբերմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և ծածկող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն ուղղվում է վերանորոգման վարկի հետևյալ մասը․ 

  • առնվազն 20%-ը՝ բնակարանի դեպքում, 
  • առնվազն 30%-ը՝ բնակելի տան դեպքում։

 

Վարկի սահմանաչափը կազմում է՝

  • բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման համար առավելագույնը 7 մլն դրամ,
  • անհատական բնակելի տների համար առավելագույնը 10 մլն դրամ։



Աջակցությանը դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ն է։ 

 
 
 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր